Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի դեսպանը հանդիպել է Բելառուսի կրոնների և ազգությունների հարցերով հանձնակատարին

Հայաստանի դեսպանը հանդիպել է Բելառուսի կրոնների և ազգությունների հարցերով 
հանձնակատարին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հունիսի 25-ին հանդիպել է Բելառուսի կրոնների և ազգությունների հարցերով հանձնակատար Լեոնիդ Գուլյակոյի (Леонид Гуляко) հետ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Բելառուսում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից, հանդիպման ընթացքում կողմերը փոխանակվել են միջազգային և միջկրոնական հարաբերությունների, ինչպես նաև արտերկրում բնակվող հայրենակիցների հետ փոխգործակցության ոլորտում ունեցած փորձին առնչվող տեղեկատվությամբ։

Շոշափվել են ազգային համերաշխության հետագա զարգացման, Բելառուսի ազգային համայնքների պատմությանը, մշակույթին և լեզվին վերաբերվող հարցերը, անդրադարձ է կատարվել ներդաշնակության ներքո ապրելու բազմադարյա ավանդույթներին։

Կրոնների և ազգությունների հարցերով հանձնակատարն իր պատրաստակամությունն է հայտնել Բելառուսի գործող օրենսդրության շրջանակներում, անհրաժեշտության դեպքում աջակցել Հայ առաքելական եկեղեցու կրոնական համայնքների կայացման և հետագա զարգացման գործում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]