Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Առաջին ատյանի դատարանը Վերաքննիչի պահանջով պետք է ՍԴ դիմումը հետ վերցնի. Քոչարյանի գործով դատախազ

Առաջին ատյանի դատարանը Վերաքննիչի պահանջով պետք է ՍԴ դիմումը հետ վերցնի. 
Քոչարյանի գործով դատախազ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած առաջին ատյանի դատարանը պետք է կատարի վերադաս ատյանի դատարանի որոշման պահանջները և Սահմանադրական դատարանի դիմումը հետ վերցնի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող կողմի և Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների բողոքների վերաբերյալ Վերաքննիչ որոշումը հրապարակելուց հետո այս մասին ասաց դատախազ Պետրոս Պետրոսյանը:

«Առաջին ատյանի դատարանը պետք է կատարի վերադաս ատյանի դատարանի որոշման պահանջները և ՍԴ դիմումը հետ վերցնի: Դատարանն իր լիազորությունների սահմաններում պարտավոր է կատարել վերադաս ատյանի պահանջները»,- ասաց Պետրոսյանը:

Հարցին, թե կոնկրետ երբ է կալանավորվելու Քոչարյանը, Պետրոսյանը ասաց, որ դատարանը հրապարակել է դատական ակտի եզրափակիչ մասը և դատական ակտի կատարումը հանձնարարվել է Ոստիկանությանը և իրավապահ մարմինները պարտավոր են ապահովել որոշման կատարումը: 

Վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց բավարարել մեղադրող կողմի և տուժողների իրավահաջորդների բողոքները:

Ռոբերտ Քոչարյանը, նրա պաշտպանները և ընտանիքը ի նշան բողոքի չեն մասնակցել դատական նիստին, քանի որ դատավոր Արմեն Դանիելյանը նախորդ դատական նիստում թույլ չի տվել ներկայացնել իրենց դիրքորոշումները:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am