Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հուլիս

Ուկրաինան ՌԴ-ի վերաբերյալ ԵԽԽՎ-ի որոշումից հետո հետ Է կանչում Եվրախորհրդին առընթեր իր դեսպանին


ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան Ռուսաստանի վերաբերյալ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի որոշումից հետո որոշում Է ընդունել կոնսուլտացիաների համար հետ կանչել Եվրախորհրդին առընթեր իր դեսպանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Facebook-ի իր Էջում գրել Է հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Կլիմկինը: «Եվրախորհուրդը կորցրեց մեր վստահությունը եւ այն խիստ դժվար կլինի վերականգնել:

Մարդու իրավունքների պաշտպանության գործում առաջատարից այդ կազմակերպությունը վերածվել Է պարզ մենեջերի: Ուստի կոնսուլտացիաների համար հետ ենք կանչում Եվրախորհրդին առընթեր մեր դեսպանին: Ռազմավարությունը հասկանալի Է, մարտավարությունը՝ նույնպես»,-հայտարարել Է նախարարը: Ինչպես արդեն տեղեկացվել Է, ԵԽԽՎ-ն Ռուսաստանին պաշտոնապես հրավիրել Է մասնակցելու հունիսի նստաշրջանին: Վեհաժողովը համապատասխան բանաձեւն ընդունել Է հունիսի լույս 25-ի գիշերը: Փաստաթղթի օգտին քվեարկել Է 118 խորհրդարանական, 62-ը դեմ Է հանդես եկել, եւս 10-ը ձեռնապահ Է մնացել: Ռուս խորհրդարանականների խումբը՝ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյի գլխավորությամբ արդեն մեկնել Է Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ-ի նստշրջանին: Մինչդեռ Ուկրաինայի պատվիրակությունը լքել Է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերի դահլիճը: Ինչպես հունիսի 25-ին «Պրյամոյ» հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտնել Է խորհրդարանական Ալեքսեյ Գոնչարենկոն, «սեր ամբողջ պատվիրակությունը լքել Է դահլիճը:

Մենք այս նստաշրջանի համար ընդունել ենք որոշում, որ Ուկրաինայի պատվիրակությունը մասնակցելու Է օրակարգի միայն այն կետերի քննարկմանը, որոնք վերաբերում են ՌԴ-ի վրա պատժամիջոցներ դնելուն»: Գոնչարենկոյի խոսքով՝ Ուկրաինայի պատվիրակությունը դեռ կվերադառնա նիստերի դահլիճ՝ խանգարելու ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկու՝ ԵԽԽՎ-ի փոխխոսնակ ընտրվելուն: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի 25-ին հիասթափություն Է հայտնել ԵԽԽՎ-ի որոշման կապակցությամբ, որն անցած գիշեր հաստատել Է ՌԴ պատվիրակության լիազորությունները ամառային նստաշրջանում: «Հիասթափված եմ Ռուսաստանի Դաշնության պատվիրակության լիազորություններն առանց սահմանափակումների հաստատելու ԵԽԽՎ-ի որոշումից,-գրել Է քաղաքական գործիչը Facebook-ում:-Անցած շաբաթ ես անձամբ այդ հարցը քննարկել եմ Ֆրանսիայի նախագահի եւ Գերմանիայի կանցլերի հետ: Փորձել եմ համոզել պարոն Մակրոնին եւ տիկին Մերկելին, որ ԵԽԽՎ ռուսական պատվիրակության վերադարձը հնարավոր Է միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը կկատարի վեհաժողովի սկզբունքային պահանջները: Ափսոս, որ եվրոպացի մեր գործընկերները մեզ չանսացին եւ վարվեցին այլ կերպ»: Ռուսաստանը ԵԽԽՎ-ում հիմնական լիազորություններից, մասնավորապես, ձայնի իրավունքից, զրկվել Էր 2014 թվականի ապրիլին Ղրիմի վերամիավորման եւ Ուկրաինայի հարավ - արեւելքում ռազմական գործողությունների պատճառով: 2017 թվականին Ռուսաստանը, որը ԵԽԽՎ-ի խոշորագույն ավանդատուն Է, սառեցրել Է անդամավճարի մուծումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ