Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի տարածքից անձինք են բերման ենթարկվել

ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի տարածքից անձինք են բերման ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած հետախուզական միջոցառումների արդյունքում ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի տարածքում հայտնաբերվել ու ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կասկածանքով բերման է ենթարկվել 5 անձի։ 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Ոստիկանների տեղեկությունների համաձայն՝ բերման ենթարկվածներն, այսպես ասած՝ հերթ են վաճառում։ Այլ խոսքով՝ իրենց մեքենաներվ նախապես հերթ են կանգնել և, երբ իրենց հերթը մոտեցել է, որոշակի գումարի դիմաց իրենց տեղը զիջել են հերթի վերջում սպասող անձանց։ 

Դեպքի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, որի շրջանակներում բերման ենթարկվածներից վերցվել են բացատրություններ։ 
Հանգամանքները քննությամբ պարզվում են։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]