Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հարութ Փամբուկչյանը համերգային կատարումներով ելույթ ունեցավ քաղցկեղով հիվանդ երեխաների համար

Հարութ Փամբուկչյանը համերգային կատարումներով ելույթ ունեցավ քաղցկեղով 
հիվանդ երեխաների համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ  Հարութ Փամբուկչյանը, ով հունիսի 30-ին մենահամերգով հանդես է գալու «Հրազդան» մարզադաշտում, հունիսի 25-ին այցելեց պրոֆեսոր Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, հանդիպեց քաղցկեղով հիվանդ երեխաներին, լուսանկարվեց նրանց հետ ու երգեց փոքրիկների  համար:

«Երեխաներն իմ թույլ կողմն են: Միշտ պատրաստ եմ իմ ուժերի ներածին չափով աջակցել նրանց: Ամեն մեկը յուրովի է օգտակար դառնում իր հայրենիքին, ժողովրդին. իմ գործը երգն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Փամբուկչյանը:

Երգչի համոզմամբ` հոգեկան բավարարվածությունը երեխաների համար նույնպես շատ կարևոր է: «Պետք է  փորձեմ հաղորդակցվել նրանց հետ, նայել նրանց աչքերի մեջ, ու եթե իմ երգով կարողանամ հույս փոխանցել նրանց, ուրեմն իմ գործը կատարած կհամարեմ»,-Փամբուկչյանը:

«City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի խոսքով` Փամբուկչյանի հետ համագործակցությունը սկսվել է հիմնադրամի ներկայացուցիչների ԱՄՆ այցից հետո, որտեղ երգիչը մասնակցել է միջոցառումներից մեկին  ու աճուրդում վաճառված իր կիթառի գումարը փոխանցել է հիմնադրամին:

«Գտնվելով Հայաստանում` նա պատրաստակամություն հայտնեց այցելել արյունաբանական կենտրոն,  տեսնել երեխաներին ու ինչ-որ կերպ  ոգևորել նրանց:

Հարութ Փամբուկչյանը հիմնադրամի բարեկամներից է և դեռ երկար ենք շարունակելու համագործակցությունը նրա հետ»,-շեշտեց Դեմիրճյանը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին, «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և այլք։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]