Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կրեմլը խնդիր չի դնում լիովին արգելել ռուսաստանցիների թռիչքները Վրաստան. Պեսկով

Կրեմլը խնդիր չի դնում լիովին արգելել ռուսաստանցիների թռիչքները Վրաստան. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցիների Վրաստան մեկնելը լիովին արգելելու խնդիր չկա, բայց պետություն իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակ Է հետապնդում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին պատմել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով հարեւան երկրներում շաթլների գործարկման՝ տարբեր ավիափոխադրողների եւ հյուրանոցատերերի նախաձեռնությունները՝ զբոսաշրջիկներին Վրաստան հասցնելու համար:

«Բնականաբար, խոսել այն մասին, թե մարդիկ լիովին կդադարեն մեկնել Վրաստան, անհնարին Է, եւ անհնարին Է մարդկանց արգելել մեկնել Վրաստան, ոչ ոք չի պատրաստվում դա անել»,- ասել Է Պեսկովը: Նա պարզաբանել Է, որ պետությունը կարող Է «սոսկ քաղաքացիներին խորհուրդ տալ՝ ուշադրություն դարձնելու իրենց անձնական անվտանգության այն սպառնալիքների վրա, որոնք կարող են այս ժամանակ ծագել Վրաստանում»: Բացի դրանից, Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ «կարելի Է ձեռնարկել տուրիստական հոսքի կրճատման միջոցներ մեր քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am