Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մահացել Է դերասանուհի Ալլա Պոկրովսկայան

Մահացել Է դերասանուհի Ալլա Պոկրովսկայան


ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 25-ին 82 տարեկան հասակում վախճանվել Է ՌԽՖՍՀ ժոողվրդական արտիստուհի Ալլա Պոկրովսկայան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնում (ՄԳԹ):
«Ալլա Բորիսովնա Պոկրովսկայան մահացել Է. այս նորությունը մեզ հենց նոր Է հասել, նրա հետ հրաժեշտի ժամանակը եւ վայրը հայտնի կդառնան ավելի ուշ»,- ասել Է թատրոնի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Տնօրենությունում նույնպես հաստատել են դերասանուհու մահվան փաստը:
Պոկրովսկայան 1959 թվականին ավարտել Է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի (ՄԳԱԹ) դպրոց-ստուդիան, ինչից հետո նրան ընդունել են «Սովրեմեննիկ»-ի թատերախումբ, որտեղ նա աշխատել Է 45 տարի: Խաղացել Է ավելի քան 30 դեր:
2004 թվականին Պոկրովսկայան տեղափոխվել Է Չեխովի անվան ՄԳԹ: Երկար տարիներ դասավանդել Է դպրոց-ստուդիայում:
Դերասանուհին նկարահանվել Է տասնյակ ֆիլմերում, որոնց թվում են «Իտալական անձրեւ», «Այսքան կարճ երկար կյանք», «Ցերեկային գնացք», «12 աթոռ», «Վիսոցկի: Շնորհակալություն, որ ողջ ես» եւ բազմաթիվ այլ ժապավեններ:
Ալլա Պոկրովսկայան դերասան եւ ռեժիսոր Օլեգ Եֆրեմովի կինն Էր: Նրանց որդին՝ Միխայիլը, ինչպես նաեւ թոռները՝ Նիկոլայը եւ Նիկիտան, նույնպես ընտրել են դերասանի մասնագիտությունը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]