Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սենատոր Սանդերսն առաջարկել Է չեղարկել ամերիկացի ուսանողների 1,6 տրլն դոլար պարտքերը. The Washington Post

Սենատոր Սանդերսն առաջարկել Է չեղարկել ամերիկացի ուսանողների 1,6 տրլն դոլար պարտքերը. The Washington Post

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սենատոր Բեռնի Սանդերսը, որը հայտարարել Է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, քննարկման Է ներկայացրել մի օրինագիծ, որը նախատեսում Է ամերիկացի ուսանողների ուսումնառության վարկերի բոլոր պարտքերի ամբողջական եւ անհապաղ դուրսգրում, որն այսօրվա դրությամբ կազմում Է 1,6 տրլն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 24-ին հայտնել Է The Washington Post թերթը:

Սանդերսի օրենսդրական նախաձեռնությունը, եթե այն հավանության արժանանա, կվերաբերի ընդհանուր առմամբ մոտավորապես 45 մլն ամերիկացիների: Սենատորն առաջարկում Է ուսանողների պարտքերը մարել ֆինանսական տրանզակցիաների վրա նոր հարկեր, մասնավորապես, բորսայական գործառնությունների վրա 0,5 տոկոսի եւ պարտատոմսերի վրա՝ 0,1 տոկոսի հարկեր սահմանելու հաշվին: Այդ ամենը սենատորն անվանել Է «հարկեր Ուոլ-սթրիթի վրա»: Սանդերսն իր առաջարկության իրականացման դեպքում ակնկալում Է ուսանողական պարտքերի խնդրին վերջ դնել կես տարվա ընթացքում: «Օրինագիծը ենթադրում Է երկրում ուսանողական պարտքերի լիակատարր վերացում, ինչը թույլ կտա վերջ դնել անհեթեթ իրավիճակին, երբ մի ամբողջ սերունդ դատապարտված Է պարտքեր վճարել իր ամբողջ կյանքի ընթացքում, թեեւ այս մարդկանց միակ «հանցանքն» այն Է, որ նրանք ճիշտ են վարվել՝ ստացել են բարձրագույն կրթություն»,-թերթը մեջբերում Է Սանդերսի խոսքը: Ինչպես ավելի վաղ հայտնել Է Սպիտակ տունը, ուսանողական վարկերի գծով միագումար պարտքի ծավալն ԱՄՆ-ում 2003 թվականից ի վեր մեծացել Է ավելի քան 350 տոկոսով՝ մինչեւ 1,6 տրլն դոլար, ինչը գերազանցում Է երկրի քաղաքացիների` վարկային քարտերով, ավտովարկերով եւ բնակելի անշարժ գույքի գրավի դիմաց վարկերով պարտքի ընդհանուր գումարը: Իշխանությունների կանխատեսումներով՝ ամերիկացիների մոտավորապես 30 տոկոսը, որոնք վարկ են վերցրել կրթություն ստանալու համար, հազիվ թե կարողանան այն վճարել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]