Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նոր «Մատրիցայում» Քիանու Ռիվզին կփոխարինի Մայքլ Բ. Ջորդանը

Նոր «Մատրիցայում» Քիանու Ռիվզին կփոխարինի Մայքլ Բ. Ջորդանը


ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մատրիցայի» չորրորդ ֆիլմի վրա աշխատանքն արդեն սկսվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Francetvinfo-ն՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրներ: Սպասվում Է, որ նոր նախագծում Քիանու Ռիվզի փոխարեն Նեոյի դերը կխաղա Մայքլ Բ. Ջորդանը:
Project Ice Cream աշխատանաքային անվանումով նոր նախագծի նկարահանումները ենթադրաբար կսկսվեն 2020 թվականին Չիկագոյում:
Առայժմ տեղեկատվություն չկա, թե հատկապես ինչպիսին կլինի կինոպատումի շարունակությունը. լեբութ, սփին-օֆ, սիքվել թե փրիքվել, բայց արդեն հայտնի Է, որ Նեոյին կմարմնավորի ոչ թե Քիանու Ռիվզը, այլ Մայքլ Բ. Ջորդանը, որը հանդիսականներին հայտնի Է «Սեւ հովազ» եւ «Քրիդ» ֆիլմերից:
Չորրորդ «Մատրիցան» կնկարահանեն Վաչովսկի քույրերը, գոնե նախագծի հարցում իր շահագրգռության մասին Է հայտնել Լանա Վաչովսկին, սցենարիստը կլինի Զաք Փեննը, որը հայտնի Է «Անհավանական հալքը» եւ «Առաջին խաղացողը պատրաստվի» ֆիլմերի աշխատանքներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]