Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.3 տոկոսով

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.3 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ աճել է 7.3 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Մասնավորապես 2019-ի մայիսին 2018-ի մայիսի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 10.2 տոկոսով, շինարարության ծավալը՝ 2 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 4.9 տոկոսով, իսկ ծառայությունների ծավալը՝ 14.8 տոկոսով:

Սպառողական գների ինդեքսն ավելացել է 2.8 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 1.2 տոկոսով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունն այս տարվա մայիսի նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ  աճել է 1 տոկոսով:  

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում այս տարվա մայիսին աճել է 6.5 տոկոսով՝ կազմելով 179 հազար 623 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 6.9 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 4.7 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ նկատվել է նվազում՝ շուրջ 3.9 տոկոսով: Սակայն արտահանումն աճել է 11.7 տոկոսով, իսկ ներմուծումը նվազել է 10.5 տոկոսով:

Դրամի փոխարժեք ԱՄՆ դոլարի նկատմամբ 2019-ի մայիսին կազմել է 480.55:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]