Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արոնյանը մեկնարկում է Զագրեբի մրցաշարում

Արոնյանը մեկնարկում է Զագրեբի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը մեկնարկում է Grand Chess-ի հերթական մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 26-ին Զագրեբում մեկնարկելու է Grand Chess Tour-ի հերթական փուլը, որին մասնակցելու են 12 գրոսմայստեր: Հայաստանը ներկայացնելու է Լեւոն Արոնյանը: Շախմատիստները խաղալու են շրջանաձեւ մրցակարգով:
Արոնյանի մրցակիցները լինելու են՝ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Դին Լիրենը (Չինաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Շահրիար Մամեդյարովը (Ադրբեջան), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Յան Նեպոմնյաշնին (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ) եւ Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]