Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իրանի շուրջ իրադրությունը զարգանում Է շատ վատ սցենարով. Լավրով

Իրանի շուրջ իրադրությունը զարգանում Է շատ վատ սցենարով. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի բարձրագույն ղեկավարության դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները նշանակում են, որ իրադրությունը զարգանում Է շատ վատ սցենարով: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հունիսի 25-ին մամուլի ասուլիսում հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք մտահոգված ենք տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Հերթական պատժամիջոցները՝ անհատականացված պատժամիջոցներ, որոնք նախօրյակին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից հայտարարվել են Իրանի բարձրագույն ղեկավարության դեմ, մտահոգիչ են եւ ազդանշան են ուղարկում, որ իրադրությունը զարգանում Է շատ վատ սցենարով»,-ընդգծել Է ՌԴ ԱԳ նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]