Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուբեն Ռուբինյանը Ստրասբուրգում հանդիպել է ռուսական պատվիրակության անդամների հետ

Ռուբեն Ռուբինյանը Ստրասբուրգում հանդիպել է ռուսական պատվիրակության 
անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը Ստրասբուրգում հանդիպել է ռուսական պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյի և ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ռուբինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ստրասբուրգում հայկական պատվիրակության անունից ողջունեցի վեհաժողով վերադարձած ռուսական պատվիրակությանը և վերջինիս ղեկավար Պյոտր Տոլստոյին։ Ուրախ էի կրկին հանդիպել նաև ՌԴ խորհրդարանի մեր գործընկեր հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին, որը նույնպես պատվիրակության անդամ է։

Տեղեկացնեմ նաև, որ երեկ տեղի ունեցած քվեարկության ժամանակ, իմ քվեն տեխնիկական պատճառով գրանցվել էր դեմ և ոչ թե կողմ, ինչի առնչությամբ այսօր հայտարարություն արեցի ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ և հայտարարությունս կցվեց նիստի արձանագրությանը»,- գրել է Ռուբինյանը:

Հանձնաժողովի նախագահը նշել է նաև, որ հայկական և ռուսական պատվիրակությունների միջև որևէ խնդիր չի առաջացել:

Հունիսի 24-ին ԵԽԽՎ պատգամավորները ռուսական պատվիրակությանը թույլատրել են նորից մասնակցել Վեհաժողովի աշխատանքներին: Որոշումը կայացվել է 9 ժամ տևած քննարկումից հետո։ Բանաձևին կողմ է քվեարկել 118 պատգամավոր, դեմ՝ 62, ձեռնպահ՝ 10։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]