Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մասքը նշել Է մարդկության իրական խնդիրը

Մասքը նշել Է մարդկության իրական խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասքը վերստին հայտարարել Է աղետի մասին, որի եզրին իբր գտնվում Է մարդկությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Business Insider-ը:

Հրատարակությունն ուշադրություն Է դարձրել գործարարի այն մեկնաբանությունների վրա, որոնք արվել են թվիթի տեսքով եւ որում հաղորդվել Է մինչեւ 2050 թվականը Երկրի վրա մոտավորապես 1,6 միլիարդով մարդկանց թվի ավելացման մասին:

«Իրական խնդիրը կդառնա մինչեւ 2050 թվականն աշխարհի բնակչության ծերացումը եւ կրճատումը, այլ ոչ թե գերբնակվածությունը»,-գրել Է Մասքը:

Նրա կարծիքով՝ մինչ այդ ժամանակը «(մոլորակի բնակչության) ժողովրդագրական կառուցվածքն՝ ըստ տարիքային խմբերի, կունենա շրջված բուրգի տեսք՝ տարեց մարդկանց մեծ թվով եւ երիտասարդների փոքր քանակությամբ»:

Ձեռնարկատերը համանման գաղափարներով հանդես Է եկել 2017 թվականի հուլիսին: 2016 թվականի նոյեմբերին SpaceX-ի ղեկավարը նախազգուշացրել Էր, որ մարդկությանն աղետ Է սպասում, եթե մարդիկ չկարողանան հարմարվել եւ իրենց տեղը գտնել ռոբոտների համատարած ներդրման պայմաններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am