Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իրանի նախագահը խստորեն քննադատել Է Սպիտակ տանը ԱՄՆ-ի պատժամիջոցներից հետո

Իրանի նախագահը խստորեն քննադատել Է Սպիտակ տանը ԱՄՆ-ի պատժամիջոցներից հետո

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին այն բանից հետո, երբ Վաշինգտոնը պատժամիջոցներ Է սահմանել երկրի ղեկավարության զորահրամանատարների դեմ, Իրանի առողջապահության նախարարության աշխատակիցների ներկայությամբ խիստ արտահայտություններ Է արել Սպիտակ տան հասցեին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սպիտակ տունը մտավոր հետամնաց Է»,-ասել Է Ռոուհանին, որի խոսքը մեջբերված Է նրա պաշտոնական կայքում:

Նա նշել Է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները խոսում են այն մասին, որ Վաշինգտոնը լրջորեն չԷր Թեհրանին բանակցություններ առաջարկում:

«Պատժամիջոցներ սահմանելով Իրանի արտաքին գործերի նախարարի դեմ՝ նրանք (ամերիկացիները) հերթական անգամ ցույց տվեցին, որ իրենց կողմից բանակցությունների վերաբերյալ առաջարկությունները սուտ են»,-ասել Է Ռոուհանին: ԱՄՆ-ի նախագահը հունիսի 24-ին հրամանագիր Է ստորագրել, որը պատժամիջոցների խստացում Է նախատեսում Իրանի դեմ: Ելույթ ունենալով լրագրողների առջեւ, նա ճշտել Է, որ նոր միակողմանի միջոցներն ուղղված են նախ եւ առաջ Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի դեմ: Իր հերթին ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտնել Է, որ «այս շաբաթ ավելի ուշ» պատժամիջոցների ցուցակում պլանավորվում Է ներառել նաեւ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին:

Պատժամիջոցների տակ են հայտնվել նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի ութ զորահրամանատարներ, ներառյալ հունիսի 20-ին ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարքի ոչնչացման համար պատասխանատու գեներալը:

Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հունիսի 25-ին Twitter-ում գրել Է, որ Միացյալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ հունիսի 24-ին սահմանված պատժամիջոցներն անօգուտ են եւ ընդմիշտ փակում են դիվանագիտության ուղին:

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել Է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներն աննախադեպ են, դրանք զրոյացնում են Թեհրանի հետ երկխոսությանը պատրաստ լինելու վերաբերյալ Վաշինգտոնի բոլոր ազդանշանները: «Այդ նոր աննախադեպ միջոցները ցույց են տալիս, թե ինչ արժեն Իրանի հետ երկխոսության հարցում շահագրգռվածության վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները: Այսինքն դրանք, ըստ Էության, զրոյացնում են շարունակ կրկնվող այն ազդանշանները, որ Վաշինգտոնը պատրաստ Է երկխոսության: Երկխոսությունը չի կարելի վարել ատրճանակի փողի ներքո՝ ուղղակի եւ փոխաբերական իմաստով»,-ասել Է Ռյաբկովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]