1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երուսաղեմի բանակցությունները հիմք կդնեն Օսակայում Պուտինի եւ Թրամփի հանդիպման համար. Բոլթոն

Երուսաղեմի բանակցությունները հիմք կդնեն Օսակայում Պուտինի եւ Թրամփի հանդիպման համար. Բոլթոն

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմում ռուսական եւ ամերիկյան պատվիրակությունների միջեւ կոնսուլտացիաները թույլ կտան հիմք դնել Օսակայում G20-ի գագաթնաժողովում երկու երկրների նախագահների՝ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 24-ին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը՝ հանդես գալով Մերձավոր Արեւելքի իրադրության շուրջ «ՌԴ-ԱՄՆ-Իսրայել» ձեւաչափով բանակցությունների բացմանը:

«Նախագահ Թրամփը մոտ ժամանակներս սպասում Է նախագահի Պուտինի հետ հանդիպմանը G20-ի երկրների խորհրդաժողովում: Երուսաղեմում մենք բանակցություններ ենք վարում, որոնք, հուսով եմ, կդնեն այդ գագաթնաժողովի հաջող անցկացման հիմքերը»,-ասել Է նա:

Ավելի վաղ Վաշինգտոնում, այդ թվում եւ Թրամփն ինքը, քանիցս հայտարարել են, որ ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովը կկայանա Օսակայում G20-ի միջոցառումների շրջանակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]