Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Նոր գիտելիքը նոր արժեք ստեղծելու գրավականն է

Նոր գիտելիքը նոր արժեք ստեղծելու գրավականն է

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով արդեն 5 տարի անընդմեջ իր ոչ ֆինանսական ծառայությունների շրջանակում իրականացնում է անվճար բիզնես դասընթացներ` Բանկի առաջնակարգ մասնագետների միջոցով հարյուրավոր ՓՄՁ ներկայացուցիչների զինելով բիզնեսի կառավարման և շուկայում մրցունակ դառնալու համար անհրաժեշտ նոր գիտելիքներով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ  Բանկից,  «ՖԸՐՆԻՐՈՒԹ» ընկերության ներկայացուցիչ Դավիթ Միքայելյանը Բանկի կողմից անցկացվող անվճար բիզնես դասընթացների 1000-րդ մասնակիցն է: Նոր գիտելիքներ ստանալու և այդ նոր գիտելիքներով սեփական բիզնեսը զարգացնելու նպատակով Բանկը Դավիթին տրամադրեց միջազգային հայտնի թրեյներ Սերգեյ Օզերովի «Բանակցությունների առաջադեմ տեխնիկաներ» դասընթացի սերտիֆիկատ` 2 անձի համար: 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում առաջինն է, որ փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով նախաձեռնեց անվճար բիզնես դասընթացներ: Դասընթացներին հնարավորություն ունեն մասնակցելու ինչպես Բանկի հաճախորդ, այնպես էլ հաճախորդ չհանդիսացող ՓՄՁ ներկայացուցիչները:

Դասընթացների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով  Բանկի ոչ ֆինանսական ծառայությունների կայք` sme.acba.am, կամ զանգահարել   010 31 88 88 հեռախոսահամարին:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]