Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռյաբկովն «աննախադեպ միջոցներ» Է որակել ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն Իրանի դեմ

Ռյաբկովն «աննախադեպ միջոցներ» Է որակել ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն Իրանի դեմ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներն աննախադեպ են, դրանք զրոյացնում են Թեհրանի հետ երկխոսությանը պատրաստ լինելու վերաբերյալ Վաշինգտոնի բոլոր ազդանշանները: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ահա այդ նոր աննախադեպ միջոցները ցույց են տալիս, թե ինչ արժեն Իրանի հետ երկխոսության հարցում շահագրգռվածության վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները: Այսինքն դրանք, ըստ Էության, զրոյացնում են շարունակ կրկնվող այն ազդանշանները, որ Վաշինգտոնը պատրաստ Է երկխոսության: Երկխոսությունը չի կարելի վարել ատրճանակի փողի ներքո՝ ուղղակի եւ փոխաբերական իմաստով»,-ասել Է Ռյաբկովը լրագրողներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]