Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բուրջանձեն նշել Է Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունների վատացման մեղավորներին

Բուրջանձեն նշել Է Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունների վատացման մեղավորներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունների վատանալու համար մեղավոր են հանրապետության իշխանությունները եւ նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի վերահսկողության տակ գտնվող ուժերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել Է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Նինո Բուրջանաձեն:

«Ցավոք, մեր իշխանությունների անհեռատեսության պատճառով չափազանց դժվար կլինի հարաբերություններն արագորեն վերադարձնել գոնե այն մակարդակ, որը կար մեկ շաբաթ առաջ»,-նշել Է նա: Քաղաքական գործիչը հավելել Է, որ Վրաստանում սկսված բողոքները միտումնավոր շրջվել են դեպի հակառուսական հիստերիայի հուն: Նրա կարծիքով, Սահակաշվիլին փորձում Է առավելագույնս քաղել այդ բողոքից, քանի որ ռուսատյաց քաղաքականությունը իշխանությունը վերադարձնելու նրա միակ հնարավորությունն Է: «Սահակաշվիլիի վերահսկողության տակ գտնվող մարդիկ շատ ագրեսիվ են ու արդյունավետ: Նրանք կարող են հիմար բաներ անել»,-նախազգուշացրել Է Բուրջանաձեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]