Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆրանսիայի դպրոցներում շոգի պատճառով քննությունները հետաձգել են հուլիսին

Ֆրանսիայի դպրոցներում շոգի պատճառով քննությունները հետաձգել են հուլիսին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ժողովրդական կրթության նախարարությունը որոշել Է հետաձգել քննությունների անցկացումը հանրապետության դպրոցներում բարձր ջերմաստիճանների պատճառով, որոնք հաստատվել են երկրի մեծ մասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է գերատեսչության ղեկավար Ժան Միշել Բլանկերը:

«Սաստիկ տապի պատճառով ես, խորհրդակցելով վարչապետի եւ առողջապահության նախարարի հետ, որոշում ընդունեցի հետաձգել ավարտական դիպլոմի ստացման գրավոր քննությունները: Սկզբնապես քննությունները պլանավորված Էին հունիսի 27-ին եւ 28-ին, սակայն այժմ դրանք տեղի կունենան հուլիսի 1-ին եւ 2-ին»,- հայտարարել Է Բլանկերը:

Ֆրանսիայի Meteo France օդերեւութաբանական ծառայությունը երկրում տապի վերահաս ալիքի պատճառով եղանակային վտանգի նախավերջին՝ «նարնջագույն» մակարդակ Է հայտարարել 53 դեպարտամենտում, առավելապես երկրի կենտրոնական եւ արեւելյան տարածաշրջաններում: Ծառայության տվյալների համաձայն՝ հունիսի 25-ին Ֆրանսիայի տարածքի մեծ մասում սնդիկի սյունը կբարձրանա մինչեւ 35 – 39 աստիճանի նշագիծ, իսկ հունիսի 26-ից մինչեւ 28-ն ընկած ժամանակամիջոցում ջերմաստիճանը կհասնի 38 – 41 աստիճանի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]