Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թբիլիսիի դատարանն ազատել Է խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքներում եւս 40-ից ավելի ձերբակալվածների

Թբիլիսիի դատարանն ազատել Է խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքներում եւս 40-ից ավելի ձերբակալվածների

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի վերաքննիչ դատարանը բավարարել Է 41 մարդու գանգատները, որոնք ստորին ատյանի դատարանի կողմից 12-օրյա կալանքի Էին դատապարտվել խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքների մասին գործով, եւ ազատել Է նրանց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 25-ին հայտնել Է Վրաստանի Հանրային հեռարձակողի Առաջին ալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ լսումների ընթացքում դատարանն անմեղ Է ճանաչել երկու ձերբակալվածի, իսկ մնացածներին դատապարտել Է 4-օրյա կալանքի ոստիկանությանը չենթարկվելու եւ մանր խուլիգանության համար: Բայց քանի որ նրանց ձերբակալման պահից արդեն հինգ օր Է անցել, իրավախախտներն ազատ են արձակվել:

Հունիսի 24-ին վերաքննիչ դատարանն ազատել Էր եւս 16 մարդու: Ձերբակալվածների ազատումը բողոքի ակցիաների մասնակիցների պահանջներից մեկն Է, որոնք հունիսի 20-ից զանգվածային ելույթներ են կազմակերպում Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ: Դրանց մասնակիցները նաեւ պահանջում են Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]