Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հոկտեմբեր

«Հայաստանի Հանրապետություն». Էրդողանի քաղաքական արկածախնդրությունը դառը պտուղներ է տալիս

«Հայաստանի Հանրապետություն». Էրդողանի քաղաքական արկածախնդրությունը 
դառը պտուղներ է տալիս

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․

«Հունիսի 23-ին տեղի ունեցած կրկնակի ընտրությունների արդյունքում Ստամբուլի քաղաքապետ ընտրվեց Ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, Էրդողանը թե՛ արտաքին եւ թե՛ ներքին քաղաքականությունը կառուցում է արկածախնդրական մոտեցումների վրա եւ Ստամբուլի քաղաքապետի ընտություններում պարտությունը դրա տրամաբանական հետեւանքն էր: «Իսլամիզմը ընկալվում է որպես շեղում Աթաթուրքի որդեգրած քաղաքականությունից եւ պատահական չէ, որ Իմամօղլուի կողմնակիցները, իմանալով հաղթանակի մասին, փողոց դուրս եկան Աթաթուրքի նկարներով: 

Դրանով նրանք ցույց էին տալիս, որ կողմնակից են Աթաթուրքի արժեքներին, որը աշխարհիկ պետության կողմնակից էր»,-մանրամասնեց Սաֆրաստյանը՚:

Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ պարտության լուրջ պատճառներից մյուսը տնտեսականն էր, որովհետեւ Թուրքիայում վիճակը գնալով վատթարանում է, եւ սովորական քաղաքացին դժվարությամբ է ապրում իր աշխատավարձով: ՙԹուրքական լիրան արժեզրկվում է, շատ մեծ է սղաճը: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ արտասահմանյան մասնագետների հաշվարկով, իրական սղաճը 43 տոկոս է, ինչի մասին կառավարությունը լռում է»,- ասել է նա: 

Տնտեսական վիճակի վատացման հարցում մեծ դեր ունի ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառումը, որոնք թեեւ բավականին կարճ եւ սահմանափակ էին, բայց ազդեցությունը նկատելի է: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ