Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն». Կարո՞ղ է Հայաստանը ստանձնել հրշեջի դեր

«Հայաստանի Հանրապետություն». Կարո՞ղ է Հայաստանը ստանձնել հրշեջի դեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Թեեւ Վրաստանում ստեղծված իրավիճակը կարող է օգուտներ բերել Հայաստանին կարճաժամկետ առումով, օրինակ՝ զբոսաշրջիկների թվի ավելացում, Գյումրիի օդանավակայանի գործարկում եւ այլն: Սակայն այստեղ հարց է առաջանում՝ կարո՞ղ է արդյոք մեր երկիրը զբոսաշրջային առկա ենթակառուցվածքներով ընդունել նախատեսվածից ավելի շատ հյուրեր: Մյուս կողմից նկատենք, որ հարեւան երկրները կարող են շատ ավելի գրավիչ լինել որպես ծովափյա հանգստի երկիր: 

Ինչ վերաբերում է տարածաշրջանային լարվածության հետեւանքներին հեռանկարային առումով, ապա մեր երկիրն ավելի շատ վնասներ կկրի, եթե Վրաստան-Ռուսաստան ցամաքային կապը փակ լինի:  Այս պարագայում վնասն անհամեմատ ավելի շատ է, քան զբոսաշրջությունից եւ ավիափոխադրումներից ստացվող օգուտը: 

Հայաստանի համար գործընկերներ են ինչպես Իրանն ու ԱՄՆ-ը, այնպես էլ՝ Վրաստանն ու Ռուսաստանը եւ ուժերի ցանկացած վերադասավորում, կամ այլ կերպ ասած՝ ստատուս-քվոյի ցանկացած խախտում մեզ համար խիստ վտանգավոր է: Թերեւս այս իրադրությունում Հայաստանը կարող է որպես միջնորդ հանդես գալ՝ փորձելով նպաստել լարվածության թուլացմանը:  Գործիքակազմը կարող է բազմազան լինել՝ խորհրդարանական դիվանագիտությունից մինչեւ սփյուռքի գործոն: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում£


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]