Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանում գլխիվայր շրջված ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում գլխիվայր շրջված ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունիսի 24-ին, ժամը 16:50-ին տեղեկություն է ստացել, որ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը կանչի վայրից վերադարձի ճանապարհին՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, ՃՏՊ-ի  դեպք է նկատել:

Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Mercedes» մակնիշների ավտոմեքենաները. «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]