Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շիրակի մարզի գյուղական համայնքները հաշվարկում են կարկտահարության վնասները

Շիրակի մարզի գյուղական  համայնքները հաշվարկում են կարկտահարության 
վնասները

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՀՈՒՆԻՍԻԱՐՄԵՆՊՐԵՍՀունիսի 24-ին 15:30-ի սահմաններում գրանցված  կարկուտը վնասներ  է պատճառել Շիրակի մարզի գյուղական համայնքներին: Ավելի քան 25 րոպե  տևած  կարկտահարության հետևանքով տուժել է  մարզի 12  համայնք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը,   հիմնականում տուժել են հացահատիկի  և  կարտոֆիլի ցանքատարածությունները և բանջարաբոստանային  կուլտուրաներըԱյս պահին նշել, թե  վնասն ինչքան է կազմում, անհնար էԳյուղերից ստացված ահազանգից հետո  Շիրակի  փոխմարզպետն ու գյուղատնտեսության վարչության պետը  եղել են համայնքներում, սակայն այդ համայնքներում վնասի չափը հստակեցնել կարող են միայն հանձնաժողովի ուսումնասիրությունից հետո: «Օրինակ, Բենիամինում ամբողջովին տուժել են  բանջարաբոստանային կուլտուրաների սածիլները, բայց մինչև հանձնաժողովը չնայի, չենք կարող ասել, հատկապես որ արտաքուստ այսպես վնասը չի երևում, վաղը վնասն ավելի ակնհայտ կլինի»,-նշեց պատասխանատուն՝  փաստելով, որ կարկուտն այն մեծության ու այնքան շատ է  եղել, որ  այս պահին հնարավոր չէ  նաև մտնել ցանքատարածություններ:

Հունիսի 25-ից մարզպետարանի հատուկ հանձնաժողովները կուսումնասիրեն մարզի կարկուտից տուժած համայնքները: Ուսումնասիրության արդյունքները կներկայացվեն ՀՀ կառավարությունը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]