Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հուլիս

2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը կընդունեն Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքները


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լոզանում կայացած ՄՕԿ-ի վեհաժողովի ժամանակ հայտարարեց Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը: Ձմեռային խաղերը հյուրընկալելու հայտ ներկայացրել էր նաև Ստոկհոլմը:

Իտալիան 4-րդ անգամ կհյուրընկալի Օլիմպիական խաղերը: 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը կընդունի Պեկինը:

Ձմեռային Օլիմպիական խաղերն առաջին անգամ անցկացվել են 1924 թվականից: Առաջին խաղերը հյուրընկալել էր ֆրանսիական Շամոնի քաղաքը: Կորտինա դ’Ամպեցոն հեռավոր 1956 թվականին արդեն մեկ անգամ ընդունել է խաղերը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ