Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է Հայաստանի Սահմանադրական դատարանի հետ կապված վերջին զարգացումներին

Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է Հայաստանի Սահմանադրական դատարանի 
հետ կապված վերջին զարգացումներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենետիկի հանձնաժողովը լիագումար նիստի ընթացքում անդրադարձել է Հայաստանի ՍԴ շուրջ վերջին զարգացումներին ու Սահմանադրական դատարանի գործող անդամների վերաբերյալ  հրապարակային հայտարարություններին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ նիստի արձանագրությունից:

«Հանձնաժողովը տեղեկացվել է Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ վերջին զարգացումներին, ներառյալ Սահմանադրական դատարանի անդամների վերաբերյալ հանրային հայտարարությունների մասին: Հանձնաժողովը խնդրել է նախագահին իրավիճակին հետևել մոտիկից՝անհրաժեշտության դեպքում հայտարարություն անելու համար: Հայաստանի դատական օրենսգրքի վերաբերյալ հրատապ կարծիք կպատրաստվի, որը պետք է ուղարկվի համապատասխան մարմիններին մինչ հոկտեմբեր կայանալիք լիագումար նիստը»,- ասված է նիստի արձանագրությունում: 

Հունիսի 20-ին ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի երդման արարողությանը Վահե Գրիգորյանը նշել էր, որ երդումը տալիս Սահմանադրական դատարան մուտք գործելիս որպես այս պահի դրությամբ միակ դատավոր, ստանձնում է ՍԴ-ի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը: «…ՍԴ-ի դատավորի երդումը տալիս Սահմանադրական դատարան մուտք գործելիս որպես այս պահի դրությամբ միակ դատավոր, քանի որ մյուս դատավորը այս օրերին բացակայում է երկրից, ես ստանձնելով ՍԴ-ի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, ՍԴ-ի անդամների հետ խնդիրները քննարկելուց հետո նրանց համաձայնությամբ կամ համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձևաչափով այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին, որոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ...»,-նշել էր Գրիգորյանը: 

Այս հայտարարությունը բուռն քննարկումների առիթ է դարձել ինչպես իրավաբանների, սահմանադրագետների, այնպես էլ քաղաքական ուժերի համար:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]