Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Առաջին անգամը չէ, որ ադրբեջանական կողմը պարունակից դուրս է հանում իր առաջադրած կետը եւ յուրովի մեկնաբանություն կատարում. Շահան Գանտահարյան

Առաջին անգամը չէ, որ ադրբեջանական կողմը  պարունակից դուրս է հանում իր 
առաջադրած կետը եւ յուրովի մեկնաբանություն կատարում. Շահան Գանտահարյան
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտգործ նախարար Էլմար Մամեդյարովը Վաշինգտոնյան վերջին հանդիպումից հետո ասել էր, որ «համանախագահներն առաջարկել են դուրս բերել զորքերը և խաղաղապահներ տեղակայել, սակայն այդ ուղղությամբ հարկավոր է աշխատել»: «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով հայտարարությունը՝ Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն ասաց.

«Հիմնական երկու առումով վերապահությամբ պետք է ընկալել ասվածը. Նախ պիտի նկատել, որ համանախագահների հայտարարությունում նման կետ չի արծարծվում։ Համանախագահները կողմերին կոչ էին արել վերահաստատելու իրենց հանձնառությունը` խստորեն պահպանելու հրադադարը եւ զերծմնալու որեւե սադրիչ գործողությունից` այդ կարգին դիպուկահարներից եւ շփման գծի ու միջազգայինսահմանին տարվող ինժիներական աշխատանքներից։Ինչը նշանակում է որ կոչը հիմնականում նպատակադրում է զսպել ադրբեջանական հարձակողապաշտությունը։

Երկրորդ, առաջին անգամը չէ, որ ադրբեջանական կողմը  պարունակից դուրս է հանում իր առաջադրած կետը եւ յուրովի մեկնաբանություն կատարում։

Մամեդյարովը իբրեւ թե բացելով փակագծերը ուզում է տպավորություն թողել, որ բովանդակային քննարկում է տեղի ունեցել եւ միջազգային ընտանիքը առաջարկում է իրականացնել խաղաղապահ առաքելություն։ Այլ խոսքով՝ փուլային տարբերակ, շրջված կարգով։

Ադրբեջանի արտգործնախարարը առավել եւս ծխածակույթ է ստեղծում երբ խոսում է խաղաղապահ զորքերի տեղակայման մասին դա զուգակցելով հայկական ուժերի հեռացման պահանջով. Նա խնամքով շրջանցում է առկա շփման գծի հրադադարի պահպանման հրամայականը, ինչը պարզորեն ընդգծվում է համանախագահների հայտարարությունում»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]