Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հուլիս

Դատախազությունը գործ Է հարուցել Թբիլիսիում հանրահավաքը ցրելիս ուժի վերազանցման կապակցությամբ


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ Է հարուցել Թբիլիսիում հունիսի 20-21-ին երկրի խորհրդարանի շենքի մերձակայքում հանրահավաքը ցրելիս ոստիկանների կողմից ծառայողական լիազորությունների հնարավոր վերազանցման կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 24-ի ճեպազրույցում հայտարարել Է դատախազ Կոկա Կացիտաձեն:

«Վրաստանի գլխավոր դատախազությունը հետաքննություն Է սկսել Վրաստանի ՔՕ-ի 333-րդ հոդվածի երրորդ մասի «բ» ենթակետով (Ծառայողական լիազորությունների վերազանցում բռնության կամ ուժի կիրառման կապակցությամբ)` 2019 թվականի հունիսի 20-21-ին Ռուսթավելու պողոտայում խորհրդարանի շենքի մերձակայքում անցկացված ակցիայի առնչությամբ»,-ասել Է Կացիտաձեն:

Գլխավոր դատախազությունը նաեւ խնդրում Է բոլոր քաղաքացիներին, որոնք ակցիայի ցրման պահին գտնվում Էին խորհրդարանի շենքի մոտ, իրենց տրամադրել ֆոտո- կամ տեսանյութեր, որոնք քննիչներին կօգնեն պարզելու տեղի ունեցածի օբյեկտիվ պատկերը:

Դրա հետ մեկտեղ դատախազությունը հանդես Է գալիս գործին Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիային միանալու նախաձեռնությամբ՝ առավել օբյեկտիվություն ապահովելու համար, հավելել Է Կացիտաձեն: Խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքը ցրելիս տուժել Է 240 մարդ, որոնցից 19-ը դեռեւս գտնվում են հիվանդանոցներում: Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար օգտագործել Է արցունքաբեր գազ, ռետինե գնդակներ եւ ջրանետներ:

Այդ իրադարձությունների մասնակիցները պնդում են, որ ոստիկանները կրակել են իրենց վրա՝ նշան բռնելով աչքերին: Առողջապահության նախարարության տվյալներով՝ առնվազն հինգ մարդ աչքերի լուրջ վնասվածքներ Է ստացել: Բժիշկներն այժմ պայքարում են տուժածների տեսողությունը պահպանելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ