Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանի ավագանին դեմ քվեարկեց Բաշինջաղյան փողոցի փակուղին նկարիչ Հենրիկ Ոսկանյանի անունով անվանափոխելու նախագծին

Երևանի ավագանին դեմ քվեարկեց Բաշինջաղյան փողոցի փակուղին նկարիչ Հենրիկ 
Ոսկանյանի անունով անվանափոխելու նախագծին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին արտահերթ նիստի ընթացքում դեմ քվեարկեց Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի փակուղին անվանի նկարիչ Հենրիկ Ոսկանյանի անվամբ անվանափոխելու նախագծին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի հեղինակը Երևան քաղաքի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանն է:

Ավագանու արտահերթ նիստում Հարությունյանն ասաց, որ նկարիչ Հենրիկ Ոսկանյանը ապրել և ստեղծագործել է Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի փակուղում: Տվյալ տարածքի բնակիչների ցանկությունն է, որ վերոհիշյալ փակուղին անվանափոխվի հայտնի և սիրված նկարչի անվամբ: Փակուղին անվանափոխելու մեկ այլ պատճառ հանդիսանում է այն, որ տեղի բնակիչների անձնագրերում հասցեները տարբեր կերպով են գրանցված, օրինակ՝Բաշինջաղյան նրբանցք, Բաշինջաղյան 1-ին նրբանցք, Բաշինջաղյան փակուղի, իսկ հստակ անվանակոչումը թույլ կտա նաև խուսափել այս խնդրից:

«Բացի այդ Անաստասավանի բոլոր փողոցները՝ բացի վերը նշվածից անվանակոչված են: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ և՛ Հենրիկ Ոսկանյանը, և՛ Գևորգ Բաշինջաղյանը, ում անվամբ էլ կոչվում է Բաշինջաղյան փողոցը, անվանի նկարիչներ են, նպատակահարմար և տրամաբանական է փակուղու անվանափոխման հարցի դիտարկումը»,-ասաց նա:

Նախագծին բացասական եզրակացություն է տվել մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]