1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը դուրս եկավ Եվրոպական խաղերի քառորդ եզրափակիչ

Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը դուրս եկավ Եվրոպական խաղերի քառորդ եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը դուրս եկավ Եվրոպական խաղերի քառորդ եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերի 91+ կգ քաշային կարգում Հովհաննիսյանը 1/8 եզրափակչում մրցում էր Թուրքիայից Մուչահիտ Օլյասի հետ և գերազանցեց նրան 2:3 հաշվով: Հայ բռնցքամարտիկը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմենամարտի հունիսի 26-ին:

Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

 

 Լուսանկարը` Armnoc


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]