Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները սոսկ կբարդացնեն իրադրությունը. Ռյաբկով

Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները սոսկ կբարդացնեն իրադրությունը. Ռյաբկով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն ԱՄՆ-ին կոչ Է անում ձեռնպահ մնալ նոր հակաիրանական պատժամիջոցներից, որոնք սոսկ կբարդացնեն իրադրությունը: Հունիսի 24-ին այս մասին լրագրողներին հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հարկավոր Է սպասել, թե ինչ կհայտարարվի (հունիսի 24-ին ԱՄՆ-ի պատժամիջոցների) այդ փաթեթով: Դա առաջին դեպքը չԷ, երբ ԱՄՆ-ն սպառնում Է նոր պատժամիջոցներով, փոխանակ ընդունի այդ իրավիճակում ակնհայտ մոդելը՝ այն Է՝ գտնել հնարավորություններ եթե ոչ ուղղակի քաղաքական երկխոսության, ապա երկխոսության եւ առկա խնդիրների դիվանագիտական լուծման համար,- ասել Է նա:- Իրադրությունը սոսկ կբարդանա: Դա ամբողջ իրադրության սրման գիտակցված, նպատակամիտված գծի արատացոլումն Է»:

Ռյաբկովը նաեւ խոստացել Է, որ Ռուսաստանը մյուս ողջամիտ ուժերի հետ մեկտեղ կհակազդի ԱՄՆ-ի նոր հակաիրանական պատժամիջոցներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am