Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանն ու ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը քննարկում են համագործակցության խորացման հնարավորությունը

Հայաստանն ու ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը քննարկում 
են համագործակցության խորացման հնարավորությունը
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համաժողովի 41-րդ նիստի ընթացքում կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Վլադիմիր Ռախմանինի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների խորացման հնարավորությունը: Իտալիայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Քամալյանը:

«Հայաստանը միշտ էլ ակտիվ է եղել ՊԳԿ-ում, բայց հիմա մենք ավելի շատ գործողություններ ենք կատարելու, որպեսզի ՊԳԿ-ի հետ ավելի ակտիվ և արդյունավետ համագործակցենք: Երկու օր առաջ մենք պարոն Ռախմանինի հետ հանդիպեցինք, և քննարկում ունեցանք այդ համագործակցության արդյունավետության բարձրացման մասին: Մի քանի ուղղություններ կան, որոնք շատ ավելի կբարձրացնեն մեր համագործակցության արդյունավետությունն ու մակարդակը»,- ասաց Քամալյանը:

Հունիսի 21-24-ը Իտալիայի Հանրապետությունում ընթացող նիստի ընթացքում քննարկվել է պարենի և գյուղատնտեսության բնագավառների վիճակը, ներկայացվել են ՊԳԿ-ի տարածաշրջանային համաժողովների, ինչպես նաև գյուղատնտեսության, հումքի, ձկնաբուծության, անտառտնտեսության, պարենային ապահովության հարցերով կոմիտեների հաշվետվությունները, ՊԳԿ-ի 2018-2021 թվականների միջնաժամկետ ծրագիրը և ՊԳԿ-ի 2020-2021 թվականների բյուջեն: Նիստի ընթացքում տեղի է ունեցել նաև փակ քվեարկություն, որի արդյունքում ՊԳԿ-ի գլխավոր տնօրեն է ընտրվել Չինաստանի ներկայացուցիչ Ցյույ Դունյույը: Արտակ Քամալյանը չհայտնեց, թե Հայաստանն ում է տվել իր ձայնը:

«Մեծամասնությունն ընտրեց հենց Չինաստանի ներկայացուցչին: Երեք ներկայացուցիչ էին, երեքն էլ իրենց ծրագրերը ներկայացրին: Եվ 108 երկիր, որոշեց, որ Չինաստանի ներկայացուցչի ծրագիրն ամենահաջողն էր»,- նշեց փոխնախարարը: Այցի ընթացքում Արտակ Քամալյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի և Վրաստանի գյուղատնտեսության նախարարների, ինչպես նաև ԱՄՆ Գյուղդեպարտամենտի ներկայացուցիչների հետ: Քննարկվել է գյուղատնտեսական քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Թալալ Խրայիս


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]