1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դեսպան Հովակիմյանը հանդիպել է Չեխիայի կրթության, երիտասարդության և սպորտի նախարարի հետ

Դեսպան Հովակիմյանը հանդիպել է Չեխիայի կրթության, երիտասարդության և սպորտի 
նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին հունիսի 19-ին  ընդունել է Չեխիայի կրթության, երիտասարդության և սպորտի նախարար Ռոբերտ Պլագան (Robert Plaga):

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է կրթության և գիտության ոլորտներում հայ-չեխական համագործակցության օրակարգը, անդրադարձ է կատարվել ոլորտի իրավապայմանագրային դաշտի ներկայիս վիճակին, ընթացիկ և ակնկալվող աշխատանքներին։

Կրթությունը որակելով որպես երկրների բնականոն զարգացման կարևորագույն գործոն՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել միջբուհական համագործակցության կարևորության, այդ ուղղությամբ կատարվելիք հնարավոր աշխատանքների վերաբերյալ։

Բարձր է գնահատվել Չեխիայի Կարլի համալսարանում ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող հայագիտության ծրագիրը։ Քննարկվել են նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցության ծավալման, Չեխիայի բուհերում հայազգի ուսանողների, ինչպես նաև չեխական բուհերում սովորելու համար Չեխիայի կողմից տրամադրվող կրթաթոշակների վերաբերյալ հարցերը։

Կարևորվել են ոլորտային պաշտոնյաների միջև փոխադարձ այցելությունները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]