Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Սարդ-մարդ» Թոմ Հոլանդը նշել Է Marvel-ի իր սիրած ֆիլմը

«Սարդ-մարդ» Թոմ Հոլանդը նշել Է Marvel-ի իր սիրած ֆիլմը
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թոմ Հոլանդը (Սարդ-մարդը) եւ Ջեյք Ջիլենհոլը (չարագործ Միստերիոն), որոնք խաղացել են «Սարդ-մարդը. տնից հեռու» ֆլմում, նշել են Marvel կինոստուդիայի իրենց սիրելի ֆիլմը, բացի Սարդ-մարդու մասին պատմություններից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Independent-ին:
Դերասանները համատեղ հարցազրույց են տվել, եւ սիրած ֆիլմի վերաբրյալ հարցին Հոլանդն անմիջապես պատասխանել Է. «Ինձ դուր Է գալիս «Թոր. Լագնարեքը», իսկ Ջիլենհոլն իսկույն հավելել Է. «Ես պատրաստվում Էի ասելու նույն բանը»:
Հետաքրքրական Է, որ ավելի վաղ Marvel-ի նույն հարցին «Վրիժառուների» դերասանները՝ Ջոն Չիդլը եւ Փոլ Ռադը, տվել են ճիշտ նույն պատասխանն՝ ընտրելով նույն ռեժիսոր Թայք Վայթիթիի՝ 2017 թվականի հենց նույն գերհերոսական ֆիլմը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]