Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանում քննարկում են Արզումանյան 10 վթարային շենքի բնակիչների տեղափոխման հարցը

Երևանի քաղաքապետարանում քննարկում են Արզումանյան 10 վթարային շենքի 
բնակիչների տեղափոխման հարցը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում քննարկում են Արզումանյան 10  վթարային շենքում ապրող բնակիչների տեղափոխման հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու արտահերթ նիստում «Լույս» խմբակցությունից Թեհմինա Վարդանյանը խնդրեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ևս մեկ անգամ հիշեցնել Արզումանյան 10 շենքի հետ կապված խնդրի լուծման ակնկալիքները:

Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ասաց, որ Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման աշխատակիցները, վարչության պետն ու անձամբ ինքը հանդիպել են Արզումանյան 10 շենքի  3-րդ մուտքի բնակիչների հետ, որովհետև ամենահրատապ տեղափոխման խնդիրը այդ շենքի հետ էր կապված:  «Մենք պայմանները վերջնականապես ֆիքսել ենք: Այս պահին նախապատրաստվում է քաղաքապետի որոշումը: Քաղաքապետի կողմից որոշում կայացնելուց անմիջապես հետո ձեռնամուխ կլինենք այս մարդկանց տեղափոխմանը համայնքի միջոցների հաշվին»,-ասաց Սարգսյանը:

«Լույս» խմբակցությունից Դավիթ Խաժակյանն էլ իր ելույթում ընդգծեց, որ 3-րդ կարգի վթարային շենքերը Երևանում 101-ն են: Դրանց մեծամասնությունը  Աջափնյակ վարչական շրջանում են գտնվում:

Խաժակյանն  իրենց խմբակցության կողմից առաջարկեց ստեղծել վերաբնակեցմամբ զբաղվող որևէ կառույց, ով կքննարկի բոլոր առկա խնդիրները: «Պետք է վաղօրոք լուծել այդ հարցերը, քանի որ երրորդ կարգի վթարային շենքերը ի վերջո դառնալու են 4-րդ կարգի»,-հավելեց նա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]