1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆրանսիան հավանություն չի տալիս Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի մտադրությանը

Ֆրանսիան հավանություն չի տալիս Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի մտադրությանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան բացասաբար Է վերաբերվում Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հայտարարությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարին առընթեր Ֆրանսիայի պետական քարտուղար Ամելի դե Մոշալենը հայտարարել Է հունիսի 24-ին CNews-ին տված հարցազրույցում:

«Ֆրանսիան չի կարող հավանությամբ վերաբերվել այն բանին, ինչը նպաստում Է (Իրանում) իրադրության Էսկալացմանը: Այն, ինչ ներկայում տեղի Է ունենում Իրանի շուրջ, մենք դիտարկում ենք որպես չափազանց վտանգավոր իրադարձություններ: Տարբեր կողմերից՝ Իրանի եւ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրների ներկայացուցիչների կողմից, հնչում են քաղաքական գործիչների ռազմաշունչ հայտարարություններ, որոնք չի կարելի խելամիտ եւ պատասխանատու համարել, թեեւ դրանք հենց այդպիսին պետք Է լինեին ներկա իրավիճակում»,-նշել Է դե Մոնշալենը: Նա ընդգծել Է, որ այդ կապակցությամբ «գլխավոր խնդիրը խաղաղության պահպանումն ապահովելն Է»:

«Իրանի հետ միջուկային գործարքի նկատմամբ երկրների տարբեր վերաբերմունքի պայմաններում Ֆրանսիան կարծում Է, որ անհրաժեշտ Է երկխոսություն վարել բոլորի հետ՝ ձգտելով հասնել իրադրության կայունացման, եւ գլխավորը՝ խուսափել այն միջադեպերից, որոնք կարող են հանգեցնել զինված հակամարտության հանկարծակի ծավալման կամ այնպիսի հայտարարությունների հայտնվելուն, որոնք նպաստում են լարվածության սաստկացմանը»: Պատասխանելով հարցերին՝ դե Մոնշալենն ընդգծել Է, որ «Ֆրանսիան ոչ մի դեպքում չԷր մասնակցի Իրանի հետ զինված հակամարտությանը, որը քիչ Էր մնում՝ այս օրերին սկսվեր»: «Մենք ամենեւին կողմնակից չենք գործողությունների ռազմաշունչ դինամիկային. մենք գտնվում ենք դիվանագիտական գործողությունների դինամիկայի ոլորտում»,-նշել Է նա: «Հենց դրա համար Էլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լե Դրիանը մտադիր են Օսակայում Քսանի խմբի առաջիկա գագաթնաժողովում առավելագույնս խորը կոնսուլտացիաներ անցկացնել իրադրությունը հանդարտեցնելու եւ լարվածությունը թուլացնելու համար»,-հավելել Է պետքարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]