Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ընդդիմադիր Իմամօղլուն Ստամբուլում հաղթանակը նորի սկիզբ է համարում

 Ընդդիմադիր Իմամօղլուն Ստամբուլում հաղթանակը նորի սկիզբ է համարում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ տարած Էքրեմ Իմամօղլուն խոսել է ընտրությունների արդյունքների և ապագա ծրագրերի մասին:

Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո ՀԺԿ թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ֆոտոխցիկների առջև իր ուղերձը հղեց ժողովրդին՝ նախապես շնորհավորելով նրանց:

«Մենք կողմ ենք, որ աշխատի ժողովրդավարության ժամացույցը: Մարտի 31-ին այն չաշխատեց: Սակայն, ժամացույցները կանգնեցնելով ժամանակը չեք կարող կանգնեցնել և դա այս ընտրություններով ապացուցվեց: Արդարության հանդեպ մեր հավատը վերականգնվեց, որն ապահովեցին ոչ միայն իմ օգտին քվեարկած քաղաքացիները, այլ բոլոր նրանք, որոնց օգնությամբ ընտրություններն անցան ավելի հասուն մթնոլորտում: Դուք Թուրքիայի ժողովրդավարության համբավը ամբողջ աշխարհի առջև բարձր պահեցիք: Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր ընտրողներին», - նշել է նա:

Իմամօղլուն, վստահեցնելով, որ ջանք չի խնայելու Ստամբուլի և, առհասարակ, Թուրքիայի լավ ապագայի համար, հայտնեց, որ ցանկանում է հանդիպել նախագահ Էրդողանին և պատրաստ է նրա հետ աշխատելու:

«Քաղաքացին հոգնել է քաղաքական պայքարից: Ուստի՝ ցանկանում ենք ավարտելու նպատակով օրակարգում ներառել այն բոլոր խոստումները, որոնց կատարման գործը մենք կիսատ ենք թողել», - հայտնել է նա:

Եզրափակելով իր խոսքը՝ Իմամօղլուն հայտարարեց. «Սա հաղթանակ չէ, այլ նոր սկիզբ: Քաղաքացիներին ուզում եմ տեղեկացնել, որ հավասար վերաբերմունք եմ ցուցաբերելու բոլորի նկատմամբ»:

Հունիսի 23-ին տեղի ունեցած Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում, ըստ Թուրքիայի Բարձրագույն ընտրական մարմնի հրապարակած տվյալների՝ Հանրապետա-ժողովրդական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ստացել է 4 միլիոն 741 հազար 868 ձայն (54.21%), իսկ «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմը՝ 3 միլիոն 935 հազար 453 ձայն (44.99%): Ընտրություններին 10 միլիոն 570 հազար 354 ընտրողներից մասնակցել է 8 միլիոն 925 հազար 63-ը:

«Երջանկություն» կուսակցության թեկնածու Նեջդեթ Գյոքչընարը ստացել է 47 հազար 829, իսկ «Հայրենիք» կուսակցության թեկնածու Մուստաֆա Իլքեր Յուջելը 14 հազար 545 ձայն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]