Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրաստանի ընդդիմությունը համամասնական ընտրությունների անցնելը համարել Է ցուցարարների հաղթանակը

Վրաստանի ընդդիմությունը համամասնական ընտրությունների անցնելը համարել Է ցուցարարների հաղթանակը


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում համամասնական համակարգի անցնելը ցուցարարների հաղթանակն Է, որոնք չորս օրվա ընթացքում Թբիլսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքում Էին երկրի իշխանությունների քաղաքականության դեմ: Հունիսի 24-ին կայածած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է «Եվրոպական Վրաստան – շարժում հանուն ազատության» ընդդիմադիր կուսակցությունից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ելենա Խոշտարիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այդ հաղթանակը շատ կարեւոր Է, որովհետեւ, բացի այն բանից, որ հասարակությունը հարկադրեց տեղի տալ «Վրացական երազանքին» եւ հասավ արդարացի համամասնական համակարգի, դուք ասացիք բոլոր քաղաքական գործիչներին, որ ոչ մի դեպքում մեր հասարակության պատիվը վիրավորելն անհետ չի անցնի, եւ յուրաքանչյուր հաջորդ իշխանություն պատասխան կտա նման ոչ արժանի եւ ապօրինի արարքների համար»,- ասել Է Խոշտարիան ՝ դիմելով հանրահավաքի մասնակիցներին:
Հունիսի 24-ին «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության հիմնադիր եւ նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել Է համամասնական խորհրդարանական ընտրությունների անցնելու մտադրության մասին:
Համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցկացումը բողոքի ակցիաների մասնակիցների պահանջներից մեկն Էր, որոնք հունիսի 20-ից Թբիլիսիում զանգվածային ելույթներ են կազմակերպում խորհրդարանի շենքի մոտ: Հանրահավաքների մասնակիցները նաեւ պահանջում են ներքին գործերի նախարարության ղեկավար Գեորգի Գախարիայի պաշտոնաթողությունը եւ օրենսդիր մարմնի շենքի մոտ ցույցերի ընթացքում ձերբակալվածների ազատում: Կշարունակվեն արդյոք հանրահավաքներն, առայժմ հայտնի չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]