1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Red Wings-ն ուղեւորներին առաջարկել Է Վրաստանի փոխարեն այցելել Երեւան կամ Մախաչկալա

Red Wings-ն ուղեւորներին առաջարկել Է Վրաստանի փոխարեն այցելել Երեւան կամ 
Մախաչկալա

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Red Wings ռուսական ավիաընկերությունն ուղեւորներին առաջարկում Է Վրաստան ուղեւորության տոմսերը փոխարինել Երեւան կամ Մախաչկալա ուղեւորության տոմսերով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ընկերության մամուլի ծառայությունը: Red Wings-ը հունիսի 21-ին հայտնել Է, որ հուլիսի 8-ից դադարեցնում Է Վրաստան թռիչքների տոմսերի վաճառքը:

Բոլոր ուղեւորներին կվերադարձվի ավիատոմսերի լրիվ արժեքը: «Red Wings ավիաընկերությունը որպես այլընտրանքային տարբերակ առաջարկում Է առանց լրավճարի գանձման Երեւանով կամ Մախաչկալայով փոխարինել այն ուղեւորության երթուղին, որի սկզբնակետը կամ վերջնակետը Բաթումն Է կամ Քութայիսը՝ սկզբնական տոմսով թռիչքների ժամանակաշրջանի սահմաններում»,-ասված Է հաղորդագրության մեջ: Վրաստանի ուղղությամբ ավիաընկերության չվերթները մինչեւ հուլիսի 7-ը ներառյալ կկատարվեն ըստ չվացուցակի: «Red Wings ավիաընկերությունը կարգավորիչից ճշտումներ Է ակնկալում հուլիսի 8-ից Վրաստանի Հանրապետություն թռիչքների ժամանակավոր դադարեցման ՌԴ ղեկավարության որոշման իրականացման վերաբերյալ: Այժմ Red Wings ավիաընկերությունը Մոսկվա-Բաթում-Մոսկվա չվերթներ Է կատարում շաբաթական երեք անգամ: Պլանավորում Էին հունիսի 20-ից թռչքներ սկսել Մոսկվայից Քութայիս»,-հավելել են ընկերությունում, հաղորդել Է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]