Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արտակ Քամալյանը Հռոմում մասնակցել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համաժողովին

Արտակ Քամալյանը Հռոմում մասնակցել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության 
կազմակերպության համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը հունիսի 21-24-ը գտնվում էր Իտալիայի Հանրապետությունում` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համաժողովի 41-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում քննարկվել է պարենի և գյուղատնտեսության բնագավառների վիճակը, ներկայացվել են ՊԳԿ-ի տարածաշրջանային համաժողովների, ինչպես նաև գյուղատնտեսության, հումքի, ձկնաբուծության, անտառտնտեսության, պարենային ապահովության հարցերով կոմիտեների հաշվետվությունները, ՊԳԿ-ի 2018-2021 թվականների միջնաժամկետ ծրագիրը և ՊԳԿ-ի 2020-2021 թվականների բյուջեն:

Այցի ընթացքում Արտակ Քամալյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի և Վրաստանի գյուղատնտեսության նախարարների, ինչպես նաև ԱՄՆ Գյուղդեպարտամենտի նեկայացուցիչների հետ: Քննարկվել է գյուղատնտեսական քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Փոխնախարարը հանդիպել է նաև ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Վլադիմիր Ռախմանինի հետ: Զրույցի ընթացքում նախանշվել են Հայաստանի և ՊԳԿ-ի միջև համագործակցության առավել արդյունավետ ուղությունները:

Նիստի ընթացքում փակ քվեարակությամբ ՊԳԿ-ի գլխավոր տնօրեն է ընտրվել Չինաստանի ներկայացուցիչ Ցյույ Դունյույը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]