Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԿԳՄՍՆ-ն հաստատել է միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման ընթացակարգը

ԿԳՄՍՆ-ն հաստատել է միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած 
անձանց պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման 
ընթացակարգը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թվականի հունիսի 24-ի թիվ155-Ա/2 հրամանով հաստատվել է «Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման  քննությունների կազմակերպման» ընթացակարգը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում 2019 թվականի հունիսի 24-ից մինչև հուլիսի 19-ը ներառյալ (յուրաքանչյուր օր, բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը 1000-1700, ընդմիջում` 1300-1400 (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 502 սենյակ): 

1. Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական   հաստատության շրջանավարտը սահմանված   ժամկետում ՀՀ կրթության և գիտության նախարարություն է ներկայացնում.

1)   լրացված  դիմում-հայտ՝ համաձայն Ձև 1-ի.

2)  ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ու ներդիրի (միջուկի) (չներկայացնելու դեպքում բացատրություն ներդիրի բացակայության վերաբերյալ) բնօրինակները  և  պատճենները.

3)   անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական,Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը և պատճենը.

4)   2 լուսանկար (3 X 4 չափի):

2.       Դիմում-հայտը լրացվում և պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են նախարարությունշրջանավարտի կամ նրա լիազորված անձի կողմից` ներկայացնելով համապատասխան լիազորագիր:

Ի գիտություն ընդունել նաև, որ ըստ գործող կարգի՝ այս տարի ավարտվում է պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման գործընթացը:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 52-48-09, (010) 58-97-35հեռախոսահամարներով կամ օգտվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքից՝


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]