Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանում հայտարարել են, որ հաջողությամբ դիմագրավել են ԱՄՆ-ի կիբեռգրոհները

Իրանում հայտարարել են, որ հաջողությամբ դիմագրավել են ԱՄՆ-ի կիբեռգրոհները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Ջավադ Ազարի Ջահրոմին հայտարարել Է, որ ԱՄՆ-ի ոչ մի կիբեռգրոհ չի կարողացել վնաս պատճառել Իրանի հրթիռների կառավարման համակարգերին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Mehr գործակալությունը: Ավելի վաղ Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցները հայտնել Էին, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արտոնել Է հարձակողական կիբեռգրոհների անցկացումն Իրանի համակարգչային համակարգերի վրա, որոնք օգտագործվում են հրթիռների արձակման կառավարման համար: «Նրանք (ԱՄՆ-ը) շատ ջանքեր գործադրեցին, բայց առայժմ գրոհներից ոչ մեկը հաջողությամբ չի պսակվել»,- փոխանցում Է գործակալությունը նախարարի հաղորդումը: «Զանգվածային լրատվամիջոցները հարցնում են, թե ճիշտ են արդյոք հաղորդումները կիբեռգրոհների մասին: Մենք կիբեռահաբեկչության հետ գործ ունենք արդեն երկար ժամանակ»,- հայտարարել Է Ջահրոմին եւ հավելել Է, որ անցյալ տարի Իրանը 33 միլիոն գրոհ Է չեզոքացրել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]