Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տարվա ընթացքում Կոնգոյի ԴՀ-ում ավելի քան 1,5 հազար մարդ Է մահացել Էբոլա վիրուսից

Տարվա ընթացքում Կոնգոյի ԴՀ-ում ավելի քան 1,5 հազար մարդ Է մահացել Էբոլա վիրուսից

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա հեմոռագիկ տենդի վիրուսի պատճառով մահացածների թիվն անցյալ տարվա հուլիսից ի վեր գերազանցել Է 1500-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի առողջապահության նախարարությունը:

Ավելի վաղ հաղորդվել Էր 1390 մահացածի մասին: «Իրադրությունը 2019 թվականի հունիսի 23-ի դրությամբ հետեւյալն Է. ընդամենը վարակման 2 հազար 239 դեպք՝ 2 հազար 145-ը՝ հաստատված եւ 94-ը՝ հնարավոր, 1506 մահացած եւ 621 ապաքինված»,-ասված Է նախարարության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ: Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը սուր վիրուսային վարակ Է, որն ախտահարում Է մարդկանց եւ կենդանիների առանձին տեսակների: Էբոլայի համաճարակն Արեւմտյան Աֆրիկայում բռնկել Է 2015 թվականին եւ հիմնականում ընդգրկել երեք երկիր՝ Գվինեան, Սիեռա-Լեոնեն եւ Լիբերիան: ԱՀԿ-ի տվյալներով՝ վերջին խոշոր համաճարակի ժամանակ Էբոլայով վարակվել Է 28,6 հազար մարդ, ավելի քան 11,3 հազարը մահացել են: Կոնգոյի ԴՀ-ում Էբոլայի ներկայիս բռնկումն սկսվել Է 2018 թվականի հուլիսի վերջին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]