Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թրամփը երկօրյա այցով կուղեւորվի Հարավային Կորեա. Yonhap

Թրամփը երկօրյա այցով կուղեւորվի Հարավային Կորեա. Yonhap
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 29-ին երկօրյա այց կկատարի Կորեայի Հանրապետություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 24-ին հայտնել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեական վարչակազմի ներկայացուցիչ Կո Մին Չժունին: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության ղեկավարների գագաթնաժողովը կկայանա հունիսի 30-ին. բանակցությունների գլխավոր թեմաները կդառնան «ամերիկա-հարավկորեական դաշինքի ամրապնդումը եւ երկկողմ համագործակցության ուղիները Կորեական թերակղզում խաղաղության հաստատման համար նրա լիակատար միջուկազերծման միջոցով»: Հունիսի 10-ին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրթեգուսը հայտարարել Է, որ Թրամփը Հարավային Կորեա կուղեւորվի Քսանի խմբի գագաթնաժողովին մասնակցելուց հետո, որը հունիսի 28-ից 29-ը կկայանա Ճապոնիայի Օսակա քաղաքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]