Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ղազախստանի Թուրքստանի մարզում արտակարգ դրություն սահմանվել զինապահեստում տեղի ունեցած պայթյունից հետո

Ղազախստանի Թուրքստանի մարզում արտակարգ դրություն սահմանվել զինապահեստում տեղի ունեցած պայթյունից հետո

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել հանրապետության Թուրքստանի մարզում, որի Արիս քաղաքում հունիսի 24-ին պայթյուն Է տեղի ունեցել զորամասի տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Թուրքստանի մարզի վարչակազմի ղեկավար Ումիրզաք Շուքեեւը:

«Արտակարգ դրությում Է հայտարարված մարզում: Մոբիլիզացված են բոլոր շրջանները, բոլոր մերձակա բնակավայրերը: Տեղի ունեցածի մասշտաբները պահանջում են տարհանել ամբողջ քաղաքը: Բոլոր ուղղություններով կշարժվեն ավտոմեքենաների շարասյուներ, կվերցնեն մարդկանց, կտեղափոխեն հատուկ կազմակերպված ճամբարներ»,-ասել Է Շուքեեւը, որի ելույթի տեսանյութը տարածել Է Tengrinews ղազախսկան լրատվական գործակալությունը: Հունիսի 24-ին Ղազախստանի զինված ուժերի՝ Թուրքստանի մարզի Արիս քաղաքի մոտ գտնվող զինապահեստներից մեկում բռնկում Է տեղի ունեցել, որի հետեւանքով այրվել Է զինամթերքի մի մասը: Ներկա դրությամբ զոհեր ու տուժածներ չկան: Տեղի ունեցածի պատճառներն ու հանգամանքները պարզվում են: Պաշտպանության նախարարության ղեկավարությունը պատահարի վայր Է ուղարկել հատուկ ստեղծված հանձնախումբ, Ղազախստանի զինուժերի անձնակազմը հետեւանքների վերացման միջոցներ Է ձեռնարկել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]