Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մահացել Է Բոռի դերակատար Անդրեյ Խարիտոնովը

Մահացել Է Բոռի դերակատար Անդրեյ Խարիտոնովը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 60-րդ տարում մահացել Է խորդհրդային եւ ռուս դերասան Անդրեյ Խարիտոնովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ռեժիսոր Վիտալի Մանսկին Facebook-ի իր բլոգում:
«Այդպիսին Է կյանքը… Ցավակցում եմ բոլորին, ովքեր նրան հիշում են եւ սիրում»,- գրել Է Մանսկին:
Դերասանի կինը՝ Օլգա Սմիրյագինան, նույնպես հավաստել Է նրա մահը: Նա նշել Է, որ Խարիտոնովին կհուղարկավորեն Կիեւում:
Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Խարիտոնովը պայքարում Է ուռուցքաբանական հիվանդության դեմ:
Խարիտոնովի ամենահայտնի դերը դարձել Է Արթուր Բերտոնը «Բոռը» ֆիլմում: Նաեւ նկարահանվել Է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Սեւ կեռնեխների» գաղտնիքը», «Անտեսանելի մարդը», «Նռնագույն կղզիներում» կինոնկարները:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]