1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Եվրոպական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Ռուսաստանն է

Եվրոպական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Ռուսաստանն է

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Ռուսաստանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռուսները մրցումային 3 օրերի ընթացքում նվաճել են 39 մեդալ` 19 ոսկե, 10 արծաթե, 10 բրոնզե: Երկրորդ տեղում 34 մեդալով Բելառուսն է. 10 ոսկե, 9 արծաթե և 15 բրոնզե: Եռյակը եզրափակում է Ուկրաինան 17 մեդալով` 5 ոսկե, 6 արծաթե, 6 բրոնզե:

Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալով 15-րդ տեղում է: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]