Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Արգենտինան հաղթել է Քաթարին և Copa America-ի հաջորդ փուլում է

Արգենտինան հաղթել է Քաթարին և Copa America-ի հաջորդ փուլում է

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Copa America-ի խաղարկության B խմբում կայացան երրորդ տուրի խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արգենտինայի ընտրանին 0:2 հաշվով առավելության հասավ Քաթարի նկատմամբ: Հարավամերիկացիների կազմում աչքի ընկան Լաուտարո Մարտինեսը և Սերխիո Ագուերոն: Նույն խմբում Կոլումբիան նվազագույն հաշվով հաղթեց Պարագվային:

Այս խմբից հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին Արգենտինան և Կոլումբիան: Մինչ այս հաջորդ փուլ են դուրս եկել Բրազիլիայի, Չիլի և Վենեսուելայի թիմերը:

Copa America-ն առաջին անգամ անցկացվել է 1910 թվականին: Ամերիկայի գավաթի առաջնությունը ներկայում անց կացվող ֆուտբոլային միջազգային առաջնություններից ամենահինն է: Առաջնությանը մասնակցում են ԿՈՆՄԵԲՈԼ-ի 10 երկիր։ Արգենտինա, Բոլիվիա, Բրազիլիա, Վենեսուելա, Կոլումբիա, Պարագվայ, Պերուի ֆուտբոլի ազգային հավաքական, Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքական, Չիլի, Էկվադոր: 1993 թվականից առաջնությանը մասնակցում են նաև 2 հրավիրված հավաքականներ, որոնք, որպես կանոն, ԿՈՆԿԱԿԱՖ-ի տարածաշրջանից են, այդպես Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականը դարձել է առաջնության մշտական մասնակից։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ