Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում մահացել Է ռոք-ն-ռոլի ստեղծողներից մեկը՝ Դեյվ Բարտոլոմյուն

ԱՄՆ-ում մահացել Է ռոք-ն-ռոլի ստեղծողներից մեկը՝ Դեյվ Բարտոլոմյուն

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 101-րդ տարում վախճանվել Է ամերիկացի երաժիշտ, կոմպոզիտոր եւ երգերի հեղինակ, ռոք-ն-ռոլի ստեղծողներից մեկը՝ Դեյվ Բարտոլոմյուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Deadline հրատարակությունը: Բարտոլոմյուն մահացել Է Լուիզիանայի նահանգի Նոր Օռլեանի հիվանդանոցում, ասված Է հաղորդագրության մեջ:

Նա ծնվել Է 1918 թվականին, պատանի հասակից հրապուրվել Է երաժշտությամբ եւ նվագել մի քանի երաժշտական խմբերում: Պատերազմից հետո Բարտոլոմյուն ակտիվ մասնակցություն Է ունեցել Նոր Օռլեանում ռոք-ն-ռոլի զարգացմանը: Նա համագործակցել Է բազմաթիվ հայտնի երաժիշտների, այդ թվում՝ Չաք Բերրիի եւ ռոք-ն-ռոլի աստղ Ֆեթս Դոմինոյի հետ: Երաժիշտները ձայնագրել են մի շարք կոմպոզիցիաներ, որոնք համաշխարհային հռչակ են ստացել, դրանց թվում են՝ The Fat Man, I՚m Walkin-ը եւ Blue Monday-ն: Բարտոլոմյուն ընդգրկված Է ռոք-ն-ռոլի փառքի սրահում եւ հեղինակների երգերի փառքի սրահում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]